среда, 5 января 2011 г.

ՆՈՐ ՏԱՐԻ,ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒ ՊԼԱՆՆԵՐ

 Ահա անցավ եվս մեկ տարի ու չգիտեմ կարելի է ասել թե հասել ենք մի բանի,բաըց գիտեմ մի բան այս տարին էլ լավ բան չի խոստանում.....

суббота, 20 ноября 2010 г.

Հայկական նոր խաչակրաց արշավը այս անգամ ԷՄՕ-ների դեմ

Ուրբաթ 16:30 - ին Երեվանի Ոստիկանության Կենտրոնական Բաժին են տարվել 6 աղջիկներ,որոնք մեղադրվել են ԷՄՕ լինելու մեջ:Սա հայկական իրականության ցավալի դիպվածներից ու խոսում է նրա մասին,որ հեռու ենք քաղաքակրթությունից ու կարծես միջնադար է,երբ կրոնական մոլեռանդությունը կործանում է մարդկային իրավունքներն ու ազատություները:Այսօր ԷՄՕ-ներն են,վաղը նույնասեռականները,իսկ հետո?????

пятница, 22 октября 2010 г.

Unzipped: Gay Armenia: Video and report by A1+ on IWPR roundtable to disc...

Unzipped: Gay Armenia: Video and report by A1+ on IWPR roundtable to disc...: "*via A1+ Նույնասեռականները բողոքում են Այսօր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում նույնասեռական անձի..."

среда, 20 октября 2010 г.

Սեռական կողմնորոշվածություն

Սեռական կողմնորոշվածություն
Սեռական կողմնորոշվածությունը բնորոշվում է մշտական հուզական, զգայական, զգացմունքային և սեքսուալ հակումներով որոշակի սեռի անձանց հանդեպ:
Գոյություն ունեն սեռական կողմնորոշվածության երեք տեսակներ՝ տարասեռական, նույնասեռական և երկսեռական:

Տարասեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի հակառակ սեռի ներկայացուցիչը: Տարասեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կենակցելուց:

Նույնասեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի նույն սեռի ներկայացուցիչները: Նույնասեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում իրենց իսկ սեռին պատկանող ներկայացուցիչների հետ կենակցելուց:

Երկսեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի և՛ իր սեռի, և՛ հակառակ սեռի ներկայացուցիչը: Երկսեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ կենակցելուց:

Մարդու սեռականության ամբողջական պատկերը ստանալու հարցում կարևոր դեր են խաղում անձի հոգեբանական և սոցիալական սեռերի բնութագրումը: Անհրաժեշտ է սեռական կողմնորոշվածությունը տարանջատել սեռական վարքագծից: Ինչպես սեռական կողմնորոշվածությունը, այնպես էլ սեռական վարքագիծը կարող է լինել տարասեռական, նույնասեռական և երկսեռական: Հարկ է ընդգծել, որ եթե անձը ցուցաբերում է այնպիսի սեռական վարքագիծ, որը միանգամայն տարբերվում է իր սեռական կողմնորոշվածությունից, ապա տվյալ անձի մոտ բացակայում են սեռական կողմնորոշվածությանը բնորոշ հակումները: Օրինակ, բոլոր տարասեռական կողմնորոշվածություն ունեցող անձինք, հայտնվելով այնպիսի միջավայրում, ուր բացակայում են հակառակ սեռի ներկայացուցիչներ (կալանավայրեր, բանակ), կամ զուտ կենսափորձի նպատակով, երբեմն էլ՝ ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ ազդակների ազդեցության տակ, նրանք կարող են ունենալ պատահական սեռական հարաբերություններ նույն սեռի ներկայացուցչի հետ: Այլ ազդակների բացակայության դեպքում տարասեռականները կամ չեն կիրառում նույնասեռական վարքագիծ, կամ էլ կիրառում են՝ որոշակի շահադիտական նկատառումներից ելնելով (օրինակ՝ մարմնավաճառները փող վաստակելու նպատակով): Այս դեպքում արդեն տարասեռականը հանդես է բերում նույնասեռական վարքագիծ:

Այսօր դեռևս գոյություն չունեն հստակ պարզաբանումներ մարդու սեռական կողմնորոշվածության ծագումնաբանության և պատճառաբանության վերաբերյալ՝ լինի այն տարասեռական, նույնասեռական, թե՝ երկսեռական: Գոյություն ունեցող բոլոր վարկածներն էլ թերի են և պահանջում են հետագա ուսումնասիրություն՝ դրանք ապացուցելու կամ հերքելու նպատակով:
Ինչպիսին էլ որ լինի մարդու սեռական կողմնորոշվածությունը, այն պահանջում է հարգալից, հանդուրժողական վերաբերմունք, ինչպես նաև սեռական բազմազանությունը որպես այդպիսին ընդունելու խրախուսում, իսկ որոշ դեպքերում՝ մասնագիտական խնամք և աջակցություն:

вторник, 19 октября 2010 г.

ԵՍ ԳԱՅ ԵՄ

ԱՅՍ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՍԵՌԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԻՐ ԱԶԱՏ ԿԱՄՔԻ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՄԻՋՈՑ Է:ԱՅՍՕՐ ՀԱՅ ԳԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻՐ ՄԵՋ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԻՐ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՆԳՆՈՒՄ Է ՄԻ ԾԱՆՐ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ`ԻՍԿ ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱՀԱՅՏԻ ՈՒ ԼԻՆԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ:ԱՊՐԵԼՈՎ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒ ԿՐԵԼՈՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՀՈԳԵՊԵՍ:ՄԵՐ ՀԱՍԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է,ԵՐԲ ՆՄԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԿԱՆՑ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԻՎԱՆԴ:ԻՐԱԿԱՆՒՄ ՀԵՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՁԵՌԲԱԶԱՏՎԻ ԻՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒ ԲԺՇԿՎԻ ԱՅՆ ԿՈՄՊԼԵՔՍՆԵՐԻՑ,ՈՐՈՆՔ  ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՏ ՍՈՑԻՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԽՄԲԵՐԻ ՓՈԽՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ:ԵՍ ԳԱՅ ԵՄ......ՈՒ ԵՍ ՁԵԶԱՆԻՑ ՉԵՄ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ....ԵՍ ԷԼ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՈՒՆԵՄ ՍԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ,ԹԵԿՈՒԶ ԻՄ ՍԵՌԻ ԱՆՁԻՑ....ՍԵՐԸ ՍԵՌ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ....

Let us leave our life

Let us leave our life

понедельник, 11 октября 2010 г.

LGBT համայքի սոցիալ-հոգեբանական իրավիճակը ՀՀ-ում

Ինչպես հայտնի է, մենք ավանդապաշտ և էթնիկ արժեքներից կառչած ազգ ենք: Առաջին հայացքից խոսել LGBT համայքի մասին մեր հասարակությունում անհեթեթ է թվում, նույնիսկ այսօր, երբ մենք բոլորին փորձում ենք համոզել, որ մենք եվրոպացի ենք և ժոողովրդավարական մտածողությունն ամենահարազատն է մեր ազգային գիտակցության համար: Սակայն, երբ իրականում խոսքը գնում է LGBT համայնքի մասին, նույնիսկ այն կազմակերպություներնն ու անձիք, որոնք համառորեն պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության համար, հնչեցնում են բացասական գնահատականներ և քննադատություններ, որոշ դեպքերում բանը հասնում է վիրավորանքների: Հիմա ինքներդ ձեզ հարցրեք, թե ի՞նչ սոցիալ-հոգեբանական իրավիճակում են հայտնվել այդ համայնքի ներկայացուցիչները: Ապրելով հասարակության մեջ` նրանք իրենց մեկուսացած են զգում, հոգեբանորեն ճնշված, ամենուրեք պայքարում են սթրեսածին գործոնների հետ:
Երբ երեխան փորձում է անկեղծ խոստովանել իր ծնողներին իր սեռական կողմնորոշման մասին, որը նրա ոչ կամավոր ընտրությունն է, արժանանում է նրանց կողմից բովանդակալից քննադատման և վիրավորանքներին: Մերժված լինելով կյանքում իր համար ամենահարազատ մարդկանց կողմից, երեխան օտարվում է իր ծնողներից և բարեկամներից` անպաշտպան և լքված մնալով դեմ առ դեմ թշնամաբար տրամադրված հասարակության հետ: Հասկանալի է, որ նման իրավիճակում հայտնված ցանկացած մարդ պատրսատ է ծայրահեղ որոշումներ կայացնել:
Ուսանող, որը ընդունվել է ԲՈՒՀ իր սեփական կարողություններով և ջանք չի խնայում իր նախաընտրած մասնագիտության մեջ կայանալ որպես մասնագետ, մի օր հեռացվում է կրթական հաստատությունից միայն այն պատճառով, որ հայտնի է դառնում նրա սեռական կողմնորոշումը: Եթե կրթական հաստատության ղեկավարը ունի այդ լիազորությունը, ապա ինչու՞ ցանկացած ԲՈՒՀ ընդունվելիս հանձնաժողովին հետաքրքիր են մեր գիտելիքները այլ ոչ թե մեր սեռական նախասիրությունները:
Աշխատանքի ընդունելիս գործատուի և աշխատողի միջև կնքվում է երկկողմանի պայմանագիր, որում մանրամասն նշվում են և աշխատողի, և գործատուի պարտականություններն ու լիազորությունները, ինչպես նաև այն դեպքերը երբ գործատուն իրավունք ունի ազատել աշխատանքից: Ինչպես կարելի բացատրել այն փաստը, որ բարեխիղճ աշխատողը ազատվում է աշխատանքից միայն այն պատճառով, որ գործատուին հայտնի է դառնում իր ենթակայի սեռական կողմնորշումը, որը, միանշանակ, չի կարող աշխատանքից հեռացման պատճառ հանդիսանալ պայմանագրի համաձայն: Ինչպե՞ս դուք կվերաբերվ եիք այն գործատուին, ով աշխատանքի մեջ կկարևորեր ձեր սեռական նախասիրությունները:
Հայտնվելով ազգային բանակում LGBT համայնքի ներկայացուցիչները արժանանում են նվաստացուցիչ վերաբերմունքի ինչպես վերադասի, այնպես էլ զինվորների կողմից: Նրանք ստիպված են, քնել զորքից հեռու,, ուտել առանձին, ոչ ճաշարանում, անել ամենասև գործերը: Ինչ վերաբերվում է միջանձնային հարաբերություններին` նախնտրում եմ լռել:
Բավական է սրճարանում կամ նմանատիպ այլ ժամանցի վայրում իմանան, որ իրենց հաճախորդը LGBT համայնքի ներկայացուցիչ է, նրան լավագույն դեպքում դուրս կհանեն և երբեք ներս չեն թողնի` պատճառաբանելով, որ կկորցնեն իրենց բոլոր այցելուներին, եթե հայտնի դառնա, որ այդ ժամանցի վայրում սպասարկվել է սեռական փոքրամասնության ներկայացուցիչ: Նույն վերաբերմունքը նրանց սպասվում է, երբ նրանք փորձում են որևէ բժշկական աջակցություն ստանալ:
Նման այլ տիպի սոցիալ-հոգեբանական դժվարությունները բազմաթիվ էն, որոնց հետ բախվում է յուրաքանչյուր LGBT համայնքի ներկայացուցիչ:
Եվ վերջապես, նրանք չունեն ինքնաարտահայտման հնարավորություն, ինչը հոգեբանության տեսանկյունից, պարտադիր բաղադրիչ է անձի զարգացման և լիարժեք մարդու կայացման գործընթացում, մինչդեռ նրանք յուրաքանչյուրիս նման մարդ են:
Հասկանալի է, որ վեր նշված բոլոր իրողությունները անօրենության և անարդարության հետևանք են և լիովին հակասում են մարդու իրավունքների հռչակագրին:
Փորձեք մի պահ պատկերացնել, որ իրենց փոխարեն դուք կամ ձեր երեխան կարող եք հայտնվել այդ իրավիճակում: Չէ որ դա մեր ընտրությունը չէ, իչպես մենք չենք ընտրում մեր սեռը, ազգությունը և ծնողներին :
Միևնույնն է , բացառելով և քննադատելով , ոչինչ չի փոխվի, ժամանակն է փորձել հասկանալ: