понедельник, 11 октября 2010 г.

ԲԱՌԱՐԱՆ

 
Պատրիխարիալ նորմատիվ համակարգ - Հասարակության ավանդական համակարգ , որտեղ արական սեռի ներկայացուցիչներն ունեն առաջնային իշխանություն :
Գենդերային հավասարություն - Գենդերի ( սեռի ) լիարժեք հավասարություն կյանքի բոլոր ասպարեզներում :
Գենդեր – Որևէ անձի ինքնությունը , ինքնաարտահայտումը գենդերային դերերով , այնպես ինչպես այն ընդունված է հասարակությունում , որպես արական կամ իգական :
Սեռ – Որևէ անձի կենսաբանական հատկանիշը : Ավանդորեն մարդկությունը տարբերակում է արական և իգական սեռեր , մինչդեռ որոշ նոր տեսություններ ինտերսեռը դիտարկում են որպես երրորդ սեռ :
Գենդերային ինքնություն – Որևէ անձի ինքնության ինքնաարտահայտում , որը կարող է չհամընկնել նրա կենսաբանական սեռի հետ : Այն կարող է բխել ‘’ արական ,, և ,, իգական ” երկակի հասկացողությունից :
Գենդերային ինքնաարտահայտում - Գենդերային ինքնությունն արտահայտվում է պահելաձևով , նախասիրություններով , վարքագծով :
Սեռական կողմնորոշում - Անձի զգայական և ֆիզիկական նախասիրությունն է հակառակ կամ նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ :
Համասեռամոլություն - Անձի զգայական և ֆիզիկական նախասիրությունն է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ :
Լեսբուհի – Իգական սեռի անձ , որը զգայական և ֆիզիկական նախասիրություն ունի նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ :
Գեյ - Արական սեռի անձ , որը զգայական և ֆիզիկական նախասիրություն ունի դեպի նույն սեռի ներկայացուցիչը :
Բիսեքսուալ ( երկսեռ ) - անձ , որը զգայական և ֆիզիկական նախասիրություն ունի դեպի նույն և հակառակ սեռի ներկայացուցիչները :
Տրանսգենդեր - Անձ , որի գենդերային ինքնությունն ու ինքնաարտահայտումը տարբերվում է նրա սեռի վրա հիմնված ավանդական գենդերային դերերից :
Տրանսսեքսուալ - Անձ , որն արդեն ունեցել է կամ պատրաստվում է ունենալ կենսաբանական սեռի փոփոխություն ( վիրաբուժություն , հորմոնային թերապիա ) :
Ինտերսեռ - Անձ , որի սեռական և վերարտադրողական օրգանները չեն համընկնում ավանդական ’ արական ,, և ,, իգական ” հասկացողությունների հետ :
ուիր - Անձի սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային ինքնությունն է , որը չի համընկնում պատրիարխալ նորմատիվ համակարգի հետ և որը համակրում է սոցիալական և մշակութային գենդերային կամ սեռային բազմազանություն :

Комментариев нет:

Отправить комментарий