понедельник, 11 октября 2010 г.

LGBT համայքի սոցիալ-հոգեբանական իրավիճակը ՀՀ-ում

Ինչպես հայտնի է, մենք ավանդապաշտ և էթնիկ արժեքներից կառչած ազգ ենք: Առաջին հայացքից խոսել LGBT համայքի մասին մեր հասարակությունում անհեթեթ է թվում, նույնիսկ այսօր, երբ մենք բոլորին փորձում ենք համոզել, որ մենք եվրոպացի ենք և ժոողովրդավարական մտածողությունն ամենահարազատն է մեր ազգային գիտակցության համար: Սակայն, երբ իրականում խոսքը գնում է LGBT համայնքի մասին, նույնիսկ այն կազմակերպություներնն ու անձիք, որոնք համառորեն պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության համար, հնչեցնում են բացասական գնահատականներ և քննադատություններ, որոշ դեպքերում բանը հասնում է վիրավորանքների: Հիմա ինքներդ ձեզ հարցրեք, թե ի՞նչ սոցիալ-հոգեբանական իրավիճակում են հայտնվել այդ համայնքի ներկայացուցիչները: Ապրելով հասարակության մեջ` նրանք իրենց մեկուսացած են զգում, հոգեբանորեն ճնշված, ամենուրեք պայքարում են սթրեսածին գործոնների հետ:
Երբ երեխան փորձում է անկեղծ խոստովանել իր ծնողներին իր սեռական կողմնորոշման մասին, որը նրա ոչ կամավոր ընտրությունն է, արժանանում է նրանց կողմից բովանդակալից քննադատման և վիրավորանքներին: Մերժված լինելով կյանքում իր համար ամենահարազատ մարդկանց կողմից, երեխան օտարվում է իր ծնողներից և բարեկամներից` անպաշտպան և լքված մնալով դեմ առ դեմ թշնամաբար տրամադրված հասարակության հետ: Հասկանալի է, որ նման իրավիճակում հայտնված ցանկացած մարդ պատրսատ է ծայրահեղ որոշումներ կայացնել:
Ուսանող, որը ընդունվել է ԲՈՒՀ իր սեփական կարողություններով և ջանք չի խնայում իր նախաընտրած մասնագիտության մեջ կայանալ որպես մասնագետ, մի օր հեռացվում է կրթական հաստատությունից միայն այն պատճառով, որ հայտնի է դառնում նրա սեռական կողմնորոշումը: Եթե կրթական հաստատության ղեկավարը ունի այդ լիազորությունը, ապա ինչու՞ ցանկացած ԲՈՒՀ ընդունվելիս հանձնաժողովին հետաքրքիր են մեր գիտելիքները այլ ոչ թե մեր սեռական նախասիրությունները:
Աշխատանքի ընդունելիս գործատուի և աշխատողի միջև կնքվում է երկկողմանի պայմանագիր, որում մանրամասն նշվում են և աշխատողի, և գործատուի պարտականություններն ու լիազորությունները, ինչպես նաև այն դեպքերը երբ գործատուն իրավունք ունի ազատել աշխատանքից: Ինչպես կարելի բացատրել այն փաստը, որ բարեխիղճ աշխատողը ազատվում է աշխատանքից միայն այն պատճառով, որ գործատուին հայտնի է դառնում իր ենթակայի սեռական կողմնորշումը, որը, միանշանակ, չի կարող աշխատանքից հեռացման պատճառ հանդիսանալ պայմանագրի համաձայն: Ինչպե՞ս դուք կվերաբերվ եիք այն գործատուին, ով աշխատանքի մեջ կկարևորեր ձեր սեռական նախասիրությունները:
Հայտնվելով ազգային բանակում LGBT համայնքի ներկայացուցիչները արժանանում են նվաստացուցիչ վերաբերմունքի ինչպես վերադասի, այնպես էլ զինվորների կողմից: Նրանք ստիպված են, քնել զորքից հեռու,, ուտել առանձին, ոչ ճաշարանում, անել ամենասև գործերը: Ինչ վերաբերվում է միջանձնային հարաբերություններին` նախնտրում եմ լռել:
Բավական է սրճարանում կամ նմանատիպ այլ ժամանցի վայրում իմանան, որ իրենց հաճախորդը LGBT համայնքի ներկայացուցիչ է, նրան լավագույն դեպքում դուրս կհանեն և երբեք ներս չեն թողնի` պատճառաբանելով, որ կկորցնեն իրենց բոլոր այցելուներին, եթե հայտնի դառնա, որ այդ ժամանցի վայրում սպասարկվել է սեռական փոքրամասնության ներկայացուցիչ: Նույն վերաբերմունքը նրանց սպասվում է, երբ նրանք փորձում են որևէ բժշկական աջակցություն ստանալ:
Նման այլ տիպի սոցիալ-հոգեբանական դժվարությունները բազմաթիվ էն, որոնց հետ բախվում է յուրաքանչյուր LGBT համայնքի ներկայացուցիչ:
Եվ վերջապես, նրանք չունեն ինքնաարտահայտման հնարավորություն, ինչը հոգեբանության տեսանկյունից, պարտադիր բաղադրիչ է անձի զարգացման և լիարժեք մարդու կայացման գործընթացում, մինչդեռ նրանք յուրաքանչյուրիս նման մարդ են:
Հասկանալի է, որ վեր նշված բոլոր իրողությունները անօրենության և անարդարության հետևանք են և լիովին հակասում են մարդու իրավունքների հռչակագրին:
Փորձեք մի պահ պատկերացնել, որ իրենց փոխարեն դուք կամ ձեր երեխան կարող եք հայտնվել այդ իրավիճակում: Չէ որ դա մեր ընտրությունը չէ, իչպես մենք չենք ընտրում մեր սեռը, ազգությունը և ծնողներին :
Միևնույնն է , բացառելով և քննադատելով , ոչինչ չի փոխվի, ժամանակն է փորձել հասկանալ:

Комментариев нет:

Отправить комментарий